Հեղինե Արզումանյանը «Մանկավարժները «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ջատագովներ» ծրագրի ամփոփիչ հանդիպմանը

Մարտի 12-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ «Ներառում Հայաստան» ՀԿ-ի «Մանկավարժները «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ջատագովներ» ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցել է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանը:

Ծրագրի իրականացման նպատակը Սյունիքի մարզում հակամարտությունից տուժած, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարևորումն է և կրթության մեջ ներդնումը՝ այդ նպատակով ևս մեկ անգամ կարևորելով և բարձրացնելով տեղեկացվածության մակարդակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ: 

  

Հանդիպման ընթացքում հնչել են ծրագրի կարևորության վերաբերյալ կարծիքներ, որոնք արտահայտել են հետևյալ գլխավոր գաղափարը՝ արտակարգ իրավիճակներում կանայք և հաշմանդամություն ունեցող անձինք առավել շատ են ենթարկվում խտրական վերաբերմունքի, իսկ հաշմանդամություն ունեցող կանանց խաղաղաշինության մեջ չընդգրկելը կարող է հանգեցնել հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների մերժմանը և խտրականության կրկնակի խորացմանը: 

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերը, Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ տիկին Անահիտ Մուրադյանը, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Ուժեղացնելով Արևելյան հարևանության կայունությունը» ծրագրի հայաստանյան համակարգող Քնարիկ Մկրտչյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։  

Ծրագրի ամփոփիչ հանդիպմանը ներկայացվել է «Արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության, հոգեսոցիալական աջակցության կազմակերպման և հոգեկան առողու հոգեսոցիալական աջակցության շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման մասին» ուղեցույցը, որտեղ մանրամասն խոսվում է ծրագրի մասին, ինչպես է այն աշխատում, ում համար է նախատեսված, որն է նպատակը և ուղերձ կառավարության անդամներին, դոնորներին, ազգային, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին: 

    

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.03.2024)
Դիտումներ: 252 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar