Դպրոցի 9-րդ աշակերտուհիներ Ստելլա Քոչարյանն ու Սոնա Պետրոսյանը «Քաղաքական երկխոսության» ՀԿ-ի կողմից կազմակերպված մրցույթին

Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակում «Քաղաքական երկխոսության» ՀԿ-ն իրականացրել է մրցույթ, որն անց է կացվել 2 փուլով: Մրցույթին իրենց մասնակցությունն են ունեցել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Ստելլա Քոչարյանը և 9-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Սոնա Պետրոսյանը։ 

Առաջին փուլը տեղի է ունեցել Գորիսում՝ հունվարի 27-ին՝ Սախարովի գրասենյակում: Առաջին փուլի թեման համայնքի ավագանու և ղեկավարի լիազորություններն էին: ԳիՏԻՄ-ից պատրաստված են եղել հարցեր՝ ՀՀ օրենքների շրջանակում: Առաջին փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Կյորես» թիմը:

Երկրորդ փուլը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ Եղեգնաձոր քաղաքում: Երկրորդ փուլում մասնակիցների ելույթները համայնքի խնդիրների և համայնքային իշխանության լիազորությունների մասին էին: Այս փուլի արդյունքներով «Կյորես» թիմը հաջողություներ է արձանագրել և զբաղեցրել առաջին հորիզոնական:

    

  

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.03.2024)
Դիտումներ: 335 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar