ԳԹԿ-ն հրապարակել է 2021-2022 ուսումնական տարվա 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննության ուղեցույցը

ԳԹԿ-ն հրապարակել է 2021-2022 ուսումնական տարվա 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննության ուղեցույցը, ըստ որի՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննությունը անցկացվում է թեստով: 

Թեստը բաղկացած է 2 մասից և պարունակում է 32 առաջադրանք: 

1-ին մասում 16 անկախ առաջադրանքներ են, որոնցից 12-ը ընտրովի պատասխաններով (տրվում են 4 տարբերակներ, որոնցից միայն մեկն է ճիշտ), 4-ը՝ կարճ պատասխանով՝ տրված հարցի պատասխանի ինքնուրույն դուրսբերմամբ: Կարճ պատասխանով 4-րդ առաջադրանքը 4 միավորանոց է: Այս մասից աշակերտը կարող է հավաքել առավելագույնը 19 միավոր: 

2-րդ մասում տրվում է որևէ տեքստ և դրա հիման վրա կազմված առաջադրանքներ: Տեքստը կարող է լինել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի: Գեղարվեստական տեքստը ընդգրկում է շուրջ 200 բառ, գիտահանրամատչելի տեքստը՝ շուրջ 150: Այս մասի առաջադրանքների ընդհանուր քանակը 16 է, որոնցից 8-ը ընտրովի պատասխանով են, 8-ը՝ կարճ: Այս մասից աշակերտը կարող է հավաքել առավելագույնը 16 միավոր: Յուրաքանչյուր առաջադրանքի և յուրաքանչյուր ենթահարցի ճիշտ պատասխանին տրվում է 1-ական միավոր: 

Թեստի առավելագույն միավորը 35 է, որը բերվում է գնահատման 20 միավորանոց համակարգի՝ համապատասխան սանդղակի միջոցով: 

Թեստի առաջադրանքները լուծելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար հատկացվում է 120 րոպե:

Թեստի նմուշին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.12.2021)
Դիտումներ: 1829 | Վարկանիշ: 3.2/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar