«ԿԶՆԱԿ» հիմնադրամը դպրոցի մանկավարժների համար իրականացրեց խորհրդատվական սեմինար

Մարտի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժների համար իրականացվեց առցանց խորհրդատվական սեմինար՝ «Նոր հանրակրթական պետական չափորոշիչ. գնահատման չափանիշներ» թեմայով, որն անցկացրեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ  Լուսինե Ալեքսանյանը:

Շուրջ 2 ժամ տևած խորհրդատվական հանդիպման օրակարգը բավականին հագեցած էր. Լուսինե Ալեքսանյանն անդրադարձ կատարեց գնահատման չափանիշներին, իրականացված և նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաև պատասխանեց մանկավարժների հարցերին:

Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչները, ուսուցչի օգնականները, հատուկ մանկավարժն ու հոգեբանը:

Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրինությանը, Լուսինե Ալեքսանյանին՝ տրամադրված աջակցության, պատրաստակամության համար, նշեց, որ հիմնադրամի հետ կապն օգնում է իրական ժամանակում ստանալ դպրոցի մանկավարժների կողմից նոր Հանրակրթական պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի ներդրման գործընթացի հետ կապված հարցերի պատասխանները, շեշտելով, որ հիմնադրամի բոլոր աշխատակիցների, մասնավորապես, Արտաշես Թորոսյանի, Լուսինե Ալեքսանյանի, Լիլիթ Մկրտչյանի ու Աստղիկ Բագրատյանի կողմից պարբերաբար տրվող խորհրդատվությունները շատ են օգնում նոր ՀՊՉ-ների պատշաճ ներդրումն ապահովելու հարցում:

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.03.2024)
Դիտումներ: 373 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar