Հաստատվել է Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 08-Լ հրամանով հաստատվել է Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը, որում սահմանված են ուսումնական նախագծերին ներկայացվող պահանջները, գնահատման չափանիշներն ու սանդղակը, սովորողների գնահատման չափանիշներն ու սանդղակը:

Հայեցակարգում նշվում է, որ նախագծի վրա հիմնված ուսուցման համար հիմնականում կիրառվում են երկու սահմանումներ.

  • Նախագծերի վրա հիմնված ուսուցումը ուսուցման մեթոդ է, որի ընթացքում սովորողները տևական աշխատանքի արդյունքում ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ, ուսումնասիրում, վերլուծում, պատասխանում են արդիական և բարդ հարցերի, խնդրի կամ մարտահրավերի:
  • Նախագծի վրա հիմնված ուսուցումը դինամիկ մոտեցում է, որի ընթացքում սովորողներն ակտիվորեն ուսումնասիրում են իրական աշխարհի խնդիրները և ձեռք են բերում ավելի խորը գիտելիքներ:

Առանձին գլխով սահմանված է նախագծային ուսուցման վերապատրաստման օրինակելի մոդուլը, որի նպատակն է ուսուցանել նախագծային ուսուցում պլանավորելու և իրականացնելու սկզբունքները, քայլաշարը, ձևավորել գործնականորեն կիրառելի հմտություններ և կարողություններ, նախագծերի և հետազոտական աշխատանքների վրա հիմնված ուսուցման կազմակերպման և իրականացման համար, ծանոթացնել նախագծերի իրականացման առանձնահատկություններին:

Նախագծային ուսուցման հայեցակարգին ու ուսուցիչների վերապատրաստման մոդուլին ծանոթացեք այստեղ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.03.2024)
Դիտումներ: 385 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar