Թիմային հաշվարկով դպրոցի սաներն իրենց գեղեցիկ խաղով հրաձգության դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլում զբաղեցել են 2-րդ տեղը

Մարտի 21-ին Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի է ունեցել հրաձգության դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները՝ յուրաքանչյուր դպրոցից 4 տղա և 4 աղջիկ։ Թիմային հաշվարկով, 258 միավորով, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաներն իրենց գեղեցիկ խաղով գրավեցին 2-րդ տեղը:

Մրցույթի նպատակն է դպրոցականների մոտ ձևավորել սեր, մեծ հետաքրքրություն և նվիրվածություն ռազմակ գործի նկատմամբ, հատկապես՝ հրաձգության և դիպուկ կրակելու առումով։

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.03.2024)
Դիտումներ: 336 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar