«Հայ կինո» խմբակ. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները ծանոթանում են հայ կինոյի մեծերի, նրանց կերտած հերոսների հետ

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի կողմից շարունակվում են իրականացվել դիտարկումներ, դասալսումներ դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին:

Մարտի 23-ին հերթական դիտարկումն է իրականացվել «Արվեստ» առարկայից իրականացվող «Հայ կինո» խմբակի ընթացքում, որի խմբավարն է Արփինե Ծատրյանը:

    

«Հայ կինո» խմբակի ընթացքում սովորղները ծանոթանում են հայֆիլմ կինոստուդիայի արտադրանքին՝ տարբեր ժամանակաշրջանի ֆիլմերին: Ծանոթանում են հայ և սփյուռքահայ մեծանուն դերասանների և ռեժիսորների կենսագրությանն ու գործունեությանը: Այդ ֆիլմերի միջոցով աշակերտները պատկերացում են կազմում հայկական ազատագրական ոգու, պայքարի, մշակույթի և այլ արժեքների մասին: 

Խմբակի շրջանակներում հայկական կինոարվեստին ծանոթանալու շնորհիվ աշակերտները կարևորում են հայ կինոյի դերն ու նշանակությունը: Ցուցադրվում են նաև հայկական հեքիաթների սյուժեներով նկարահանված մուլտֆիլմներ, որոնց բարոյախրատական իմաստն ու նշանակությունը ընկալվում և ներկայացվում են աշակերտների կողմից:

  

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.03.2024)
Դիտումներ: 281 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar