| 
 Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում են մշտադիտարկումներն ու դասալսումները՝ դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին, որոնք իրականացվում են ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի կողմից: 
 Մարտի 23-ին հերթական դիտարկումն է իրականացվել «Արվեստ» առարկայից իրականացվող «Ազգային երգ ու պար» խմբակի ընթացքում, որին ընդգրկված են 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները: Խմբավարն «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը: «Ազգային երգ ու պար» խմբակի ընթացքում սովորողները ծանոթանում են համայնքային ծիսական պարերի և պարերգերի, պաշտամունքային պարերի, ավանդական հարսանեկան պարերի, հայրենասիրական, մանկական երգերի, տարբեր պարերի պարաքայլերի հետ: 
 
 
 
  | |
| 
 | |
| Դիտումներ: 708 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  