Հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլի ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլի ժամկետները։

Օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) փուլի առաջադրանքները կազմում են Հանրապետական առարկայական հանձնաժողովները: Առաջադրանքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կտրամադրի մարզային կրթության վարչություններին օլիմպիադաների անցկացման օրը՝ էլեկտրոնային տարբերակով:

Մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված հանրապետական փուլի մասնակիցների ցուցակները՝ բացի «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Աստղագիտություն» առարկաներից, ներկայացվում են Հանրապետական օլիմպիական կազմկոմիտե էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ՝ info@olymp.am էլեկտրոնային հասցեով։

Ժամկետները՝ ստորև․

 

ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածները՝ ստորև. 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.12.2021)
Դիտումներ: 1174 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar