Ավարտվեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների համար կազմակերպված ռուսաց լեզվի երկամսյա դասընթացը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ավարտեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպած ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացը, որը վարում էր դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը:

Աշակերտները ձեռք են բերել նոր գիտելիքներ, որոնք կօգնեն զարգացնել գրավոր և բանավոր խոսքը։ 

Վերջին դաս-միջոցառմանն աշակերտները մասնակցել են վիկտորինային՝ գրանցելով բարձր ցուցանիշեր։

Դասընթացին մասնակցած աշակերտները հավաստագրեր են ստացել:

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.04.2024)
Դիտումներ: 147 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar