Ապրիլի 10-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց կարիերայի կողմորոշման և մասնագիտության ուղղորդման այց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց։ Այցն անցկացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր՝ Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։ Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու՝ Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը և դուալ ուսուցման առավելությունները։ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կենդանիների առողջության և բուծման մասնագետ Միքայել Հայկունին խոսեց անասնաբուժության ոլորտում երիտասարդ կադրեր ներգրավվելու անհրաժեշտության մասին և ներկայացրեց մասնագիտության կարևորությունը հանրային առողջության պահպանման տեսանկյունից։ Հանդիպմանը ներկա էին դպրոցի 8-9-րդ դասարանների 90-ից ավելի աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտությունների ուսուցման տևողության վերաբերյալ։
| |
| |
Դիտումներ: 307 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |