Ծառատունկ՝ դպրոցում. «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին տնկիներ է փոխանցել

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից տնկիներ են փոխանցվել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին։

Դպրոցի աշխատակիցներն ու բարձր դասարանների աշակերտները «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից դպրոցին փոխանցված խնձորենու, կեռասենու և սալորենու տնկիները տնկել են դպրոցի շրջակայքում:

Դպրոցականները՝ աշխատակիցների օգնությամբ, ծառերի համար նախատեսված փոսեր են փորել և աղբից, քարերից ու խոտից մաքրել ծառերի հարակից տարածքը: 

Երեխաներն այնքան էին խանդավառվել ծառատունկից, որ չէին ցանկանում վերադառնալ դպրոց՝ դասերը շարունակելու:

    

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.04.2024)
Դիտումներ: 139 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar