Դպրոցի 9-րդ «Բ» դասարանում ներկայացվեց հրետակոծությունից և գնդակոծությունից առաջ, ընթացքում և հետո անվտանգ վարքագիծը
| Գորիսի երիտասարդական կենտրոնի կողմից իրականացվող «Դիմակայունության կարողությունների զարգացում հանուն համայնքի» ծրագրի շրջանակներում մարտի 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի 9-րդ «Բ» դասարանի աշակերտների հետ: Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման հրահանգիչ, Հայկական կարմիր խաչի Գորիսի մասնաճյուղի մասնագետ Սաթինե Բաբալարյանն աշակերտների հետ խոսեց հրետակոծությունից և գնդակոծությունից առաջ, ընթացքում և հետո անվտանգ վարքագծի, ապահով սենյակի ու պայթյունավտանգ զինամթերքի մասին: 
 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 441 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
   
   
  
 
   
   
  
 
   
  
 
  