Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հետ

Մարտի 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հետ:

Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն ու կուրսանտները Գորիսի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին, ՄԿԱ գծով տեղակալներին, ծնողներին ու 9-րդ դասարանի աշակերտներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, պայմանները, ընձեռված հնարավորությունները, պատասխանեցին ներկաների հետաքրքրող հարցերին:

Հանդիպմանը ներկա էին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, զինղեկ Արտուր Հովսեփյանը, 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները:

    

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.04.2024)
Դիտումներ: 173 | Վարկանիշ: 2.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar