Մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները

Ապրիլի 17-ին Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին:

Քոլեջի աշխատակիցներ Լիանա Գևորգյանն ու Լիլիթ Բեգլարյանը դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտներին ներկայացրին քոլեջում ներդրված մասնագիտությունները, նախնական և միջին մասնագիտական կրթության ընձեռած հնարավորությունները, առավելությունները:

Դպրոցի աշակերտները ծանոթ են նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգին, քանի որ դպրոցում 2022-2023 ուսումնական տարվանից սկսած գործում է Մասնագիտական կողմնորոշման ակումբը, որի շրջանակներում ուսումնական գծով փոխտնօրեն, ակումբավար Սերգեյ Ավանեսյանն աշակերտներին ծանոթացրել է ուսումնարաններում, քոլեջներում ներդրված մասնագիտություններին, մասնավորապես, Գորիսի պետական քոլեջում ներդրված մասնագիտություններին, ինչպես նաև աշակերտներն ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի պետական քոլեջ և տեղում ծանոթացել հաստատության ընձեռած հնարավորություններին:

    

    

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.04.2024)
Դիտումներ: 307 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar