Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Գ» դասարանի աշակերտներն այցելեցին Սերո Խանզադյանի տուն-թանգարան

Ապրիլի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Գ» դասարանի աշակերտները՝ «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի ուղեկցությամբ, այցելեցին Զանգեզուրի կոլորիտով վարպետի՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարան, որտեղ լսելի էր խանզադյանական խոսքը:

Օրը բավականին հագեցած էր: Աշակերտները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որտեղ թանգարանի գիտաշխատողը նրանց հանգամանորեն ներկայացրեց գրողի կյանքն ու գործունեությունը:

Աշակերտները ոգևորությամբ և տպավորություններով լի հեռացան թանգարանից:

Հավելենք, որ էքսկուրսիա-դասը նախատեսված է 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի թեմատիկ պլանով:

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.04.2024)
Դիտումներ: 139 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar