Ապրիլի 15-ից 26-ը Գորիսի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Անգլերեն լեզու և գրականություն» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 2-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անց են կացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Պրակտիկան կրում էր ճանաչողական, պասիվ բնույթ: Այն անց է կացրել դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, որը ուսանողներին ծանոթացրել է ուսումնական պրոցեսի, դպրոցում կիրառվող փաստաթղթերի հետ, ներկայացրել հանրակրթության մեջ կիրառվող օրենքները, կարգերը, դրանցում իրականացված փոփոխությունները։ Ուսանողները պրակտիկայի ընթացքում ծանոթացել են հանրակրթական չափորոշիչներին, առարկայական ծրագրերին, թեմատիկ պլաններին, օրացուցային-թեմատիկ պլաններին, ուսումնական գծով փոխտնօրենի հետ մասնակցել են դասացուցակի հետ տարվող ընթացիկ աշխատանքներին: Պրակտիկայի ընթացքում ուսանողներն իրականացրել են նաև գործնական աշխատանքներ. նոր ՀՊՉ-ներին համապատասխան, հիմք ընդունելով ըստ կրթական աստիճաններին հատկացվող ժամաքանակները և բնագավառների համար սահմանված տոկոսները, հաշվարկել են առարկաների ժամաքանակները, կազմել ուսումնական պլաններ: Դպրոցում կիրառվող օրվա դասի պլանի ձևանմուշի հիման վրա ուսանողները լրացրել են իրենց նախընտրած առարկայի և թեմայի համար նախատեսված մեկ դասաժամի օրվա դասի պլանը: Դպրոցի ներառական կրթության բաժնում ուսանողները ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքներին, կրթության ներառականությունն ապահովող փաստաթղթերին, հատուկ մանկավարժի, հոգեբանի և ուսուցչի օգնականների աշխատանքի բնույթին: Ուսանողներին ներկայացվել են դպրոցի մեթոդմիավորումներում, գործավարության մեջ իրականացվող աշխատանքները, դպրոցի աշխատակիցների աշխատանքային պլանների լրացման կարգը, «emis.am» համակարգը:
| |
| |
Դիտումներ: 291 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |