«Մանկական գրականություն» խմբակի հիմնական նպատակը աշակերտների գեղագիտական ճաշակի, քննադատական մտածելակերպի զարգացմանը, առողջ արժեհամակարգի ձևավորմանը ն

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեններ Սերգեյ Ավանեսյանն ու Արմիդա Գևորգյանը շարունակում են իրականացնել դիտարկումներ և դասալսումներ դպրոցում իրականացվող արտադասարանական խմբակների դասաժամերի ընթացքում:

Ապրիլի 30-ին հերթական դիտարկումն է իրականացվել «Մանկական գրականություն» խմբակի ընթացքում, որի խմբավարն է Անուշ Էլյազյանը:

Խմբակի նպատակն է աշակերտների մոտ ձևավորել հետաքրքրություն ինչպես հայ, այնպես էլ աշխարհի մանկագիրների գրական ստեղծագործությունների վերաբերյալ։

«Մանկական գրականություն» խմբակը հնարավորություն է տալիս հնարավորինս խորությամբ ճանաչել ոչ միայն հայ, այլև աշխարհի մանկագիրներին և նրանց ստեղծագործություններին։ Խմբակում ընդգրկված աշակերտները սովորում են սահուն և վարժ կարդալ, պատմել, հայեցի, ճիշտ, արտահայտիչ արտասանել, ինչպես նաև ծանոթանալ հայ ժողովրդական բանահյուսության նմուշներին։

«Մանկական գրականություն» խմբակի հիմնական նպատակը սովորողների գեղագիտական ճաշակի, քննադատական մտածելակերպի զարգացմանը, առողջ արժեհամակարգի ձևավորմանը նպաստելն է։

    

  

    

  

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.05.2024)
Դիտումներ: 259 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar