Փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը հաղթող է ճանաչվել «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգում
Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանը Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսման շրջանակներում անցկացվող ամենամսյա մրցույթում ճանաչվել է հաղթող ապրլիլ ամսվա «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգում՝ հավաքելով առավելագույն՝ 10 միավոր։ Ցանկը հրապարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, որը կարող եք տեսնել այստեղ։ Սերգեյ Ավանեսյանը «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգին մասնակցելու համար ներկայացրել է չափորոշչի ներդրմանն ուղղված գործողությունների հաշվետվություն, որը կարող եք տեսնել այստեղ։ | |
| |
Դիտումներ: 382 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |