| Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները դասղեկ Արփինե Մարտիրոսյանի և «Իմ հայրենիք» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ կատարեցին ճանաչողական էքսկուրսիա Հին Գորիսի հարավային հատվածում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Օրը բավականին հագեցած էր: Ռուզաննա Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց եկեղեցու բազմադարյա պատմությունը: Ճանաչողական էքսկուրսիան շարունակվեց դեպի քարանձավային թատրոն՝ Ամֆիթատրոն, որը գտնվում է «Թթենիների տակ» վայրում: Այն գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը: Ուսուցչուհին ներկայացրեց Ամֆիթատրոնի բեմը, նստատեղերը և հարդասենյակները: Աշակերտների համար զարմանալի և անմոռանալի էին Հին Գորիսի ճարտարապետական կառույցները: Նրանք ոգևորությամբ և տպավորություններով վերադարձան էքսկուրսիայից: Հավելենք, որ դաս-էքսկուրսիան նախատեսված էր 5-րդ «Ա» դասարանի դասղեկ Արփինե Մարտիրոսյանի աշխատանքների պլանով: 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 453 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
   
  
 
  
 
   
  