«Դաստիարակության մեթոդների կիրառումը տարրական դասարաններում». դպրոցի դասվար Արուս Դոլունցի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Արուս Դոլունցը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Դաստիարակության մեթոդների կիրառումը տարրական դասարաններում» թեմայով հետազոտական աշխատանքը:

Դաստիարակության բովանդակությունն ու խնդիրները պայմանավորված են հասարակության պահանջմունքներով և անմիջականորեն առնչվում են պրակտիկային։ Դաստիարակության գործընթացն ունի բավականին բարդ կառուցվածք։ Այն ենթադրում է դաստիարակության նպատակի առկայություն, առաջադրված նպատակին հասնելու համար համապատասխան խնդիրների առաջադրում և լուծում, դաստիարակության բովանդակություն, նրա որևէ բաղադրամասի ուղղությամբ իրականացվող դաստիարակության մեթոդների, հնարների, միջոցների ճիշտ ընտրություն, ինչպես նաև ակնկալվող արդյունքներ, դաստիարակչական գործընթացի արդյունավետության վրա ազդող գործոններ և այլն։

Արդի դաստիարակության գործընթացում մանկավարժն իրականացնում է մի շարք դերեր՝ դասավանդող, աջակցող, ուղղորդող, երեխայի իրավունքների պաշտպան, ավագ ընկեր, խորդրդատու և այլն։ Բազմագործ դերերն ուսուցչին օգնում է ծագած խնդիրներում արագ կողմնորոշվել, համագործակցության շնորհիվ երեխայի սեփական «Ես»-ը ձևավորելու, որոշակի հասարակության մեջ նրա պատկանելիությունը հստակեցնելու հարցերում։

Հետազոտական աշխատանքի թեման արդիական է, քանի որ դաստիարակության գործընթացը, մշտապես ենթարկվելով հասարակական կյանքի մարտահրավերներից բխող փոփոխություններին, պահանջում է նորովի մոտեցումներ, շարունակական կատարելագործում կազմակերպման, իրականացման եղանակների՝ մեթոդների: Ուստի դաստիարակության մեթոդների կիրառման առանձնահատկությունների բացահայտումը տարրական դասարաններում ժամանակի հրամայական է: Ավարտական աշխատանքի նպատակն է վերլուծել դաստիարակության մեթոդները, բացահայտել դրանց կիրառման առանձնահատկությունները տարրական դասարաններում:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.05.2024)
Դիտումներ: 258 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar