Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլի ժամանակացույցը, անցկացման վայրը

Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է 2021-2022 ուսումնական տարվա Սյունիքի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլի ժամանակացույցը, ինչպես նաև անցկացման վայրը (դպրոցը)։

Տարածքային փուլը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 25-ը Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Սիսիանի ավագ դպրոցում և Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Օլիմիադաների սկիզբը` ժամը 10:00-ին։ 

Մասնակից աշակերտները պետք է ներկայանան ժամը 09:30-ին 12-թերթանի տետրով և գրիչով։

Առարկայական հանձնաժողովի նախագահը և անդամները պետք է ներկայանան ժամը 12:00-ին:

Ժամանակացույցը՝ ստորև.


 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2021)
Դիտումներ: 1100 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar