Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում մայիսի 13-15-ը ներառյալ առցանց ձևաչափով «Հոգեբանական աջակցությունը դպրոցում» թեմայով, իսկ մայիսի 20-21-ը Գորիսի ՏՄԱԿ-ում իրականացվել են «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցություն է ունեցել Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանը: «Հոգեբանական աջակցությունը դպրոցում» թեմայով վերապատրաստման դասընթացի նպատակն էր ընդլայնել հոգեբանների գիտելիքները կրթության ոլորտում իրենց գործառույթների և մասնագիտական էթիկական նորմերի վերաբերյալ գիտելիքները, դպրոցի հոգեբանների մասնագիտական կարողությունների զարգացումը, սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ աշխատելու գործնական և արդյունավետ ռազմավարությունների հետ ծանոթացումը՝ նպաստելով դպրոցում հոգեբանական աջակցության բարելավմանը: «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով վերապատրաստման դասընթացի ընթացքում դպրոցների հոգեբանները ծանոթացել են ծրագրի կարևորությանը, մոդուլներին, կատարել նախատեսված վարժությունները, քննարկել անցկացման ընթացքը, տրվել են ուղղորդումներ և խորհուրդներ: Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձացման դասընթացն անդրադառնում է դպրոցի բարոյահոգեբանական, ուսուցչի բարեկեցությանը: Վերապատրաստման ծրագիրը կազմված է տեղեկատվական, հիմնական մասերից, որը կատարելու են ուսուցիչները հոգեբանի հետ համատեղ, իսկ արտթերապևտիկ միջամտությունը նախատեսված է միայն հոգեբանների կողմից անցկացման համար: Վերապատրաստված հոգեբանները հունիս-օգոստոս ամիսներին վերապատրաստելու են դպրոցի ուսուցիչներին, որից հետո ուսուցիչները հանդիպումներ են ունենալու աշակարտների հետ՝ անդրադառնալով հոգեսոցիալական տոկունությանը՝ ինքնորոշմանը, ինքնաճանաչմանը, ինքնագնահատականին, ապրումակցմանը, շփմանն ու հաղորդակցմանը:
| |
| |
Դիտումներ: 279 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |