«Տեղեկատվական-նախագծային տեխնոլոգիայի կիրառման մեր փորձը տարրական դասարաններում». դպրոցի դասվար Վարդ Գրիգորյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Վարդ Գրիգորյանը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Տեղեկատվական-նախագծային տեխնոլոգիայի կիրառման մեր փորձը տարրական դասարաններում» թեմայով հետազոտական աշխատանքը:

Հետազոտական աշխատանքի թեման արդիական է, քանի որ ժամանակակից մանկավարժության մեջ նախագծային ուսուցումը կրթության գործընթացի զարգացման կարևորագույն միջոցներից է համարվում: Հանդիսանալով ուսուցման նորարարական մոտեցում` նախագծային ուսուցումը լայն ճանաչում և կիրառություն է գտել ողջ աշխարհում` որպես կրթության գործնական – կողմնորոշիչ մեթոդաբանություն: 

Հետազոտական աշխատանքի նպատակն է բացահայտել տեղեկատվական նախագծային տեխնոլոգիայի դերը կրտսեր դպրոցականի մեջ որոնելու, ստեղծագործելու, հետազոտելու, տեղեկույթը հավաքագրելու, համակարգելու հմտությունների, արժեքների, վերաբերմունքի ձևավորման գործընթացում:

Նպատակից ելնելով՝ առաջադրել ենք հետևյալ խնդիրները.

  • Կրտսեր դպրոցականներին  առաջարկել իրական կյանքից վերցված խնդիրներ:
  • Նախագծել ուսումնական գործընթացը (պլանավորել, ծրագրավորել, հեռանկարներ նախանշել, հաղորդել գիտելիք, մշակել կազմակերպչական ձևեր):

Հետազոտական աշխատանքի գործնական նշանակությունը պայմանավորված է տարրական դասարաններում դասավանդող մանկավարժներին նախագծային տեխնոլոգիան արդյունավետ կիրառելու փորձի փոխանակմամբ:  

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.05.2024)
Դիտումներ: 217 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar