Ավարտվեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված ֆուտբոլի ներդպրոցական մրցումները

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում են սպորտային միջոցառումները: 

Մայիսի 27-ին ավարտվեց ֆուտբոլի ներդպրոցական մրցումները: Մայիսի սկզբից դպրոցում տեղի են ունեցել ֆուտբոլի ներդպրոցական մրցումներ՝ 6-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:

Պայքարը բավականին համառ էր։ Խաղերի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է 9-րդ «Բ» դասարանի թիմը, երկրորդը` 7-րդ «Ա» դասարանի թիմը, երրորդը` 8-րդ «Բ» դասարանի թիմը։

Հաղթող թիմերը դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվել են պատվոգրերով, իսկ 6-րդ «Ա» դասարանի տղաների թիմը արժանացել է «Լավագույն թիմ» կոչմանը։

Խաղերի ընթացքում թիմերին ոգևորում էին դասղեկներն ու ուսուցիչները։

Մրցույթի նպատակն էր նպաստել սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, զարգացմանն ու մասսայականացմանը, աշակերտների միջև ջերմ ու բարյացակամ հարաբերությունների ձևավորմանը։

Մրցույթը կազմակերպել են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը։

  

    

  

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.05.2024)
Դիտումներ: 312 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar