Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ալլա Առստամյանը մասնակցեց կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ սեմինար-քննարկման

Հունիսի 3-4-ը  Գորիսի պետական համալսարանի Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց գիտամեթոդական սեմինար-քննարկում, որին մասնակցեց «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը:

«Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը մաթեմատիկայի դպրոցական դասընթացում՝ ըստ կրթական նոր չափորոշիչների» թեմայով ձեռնարկը վարում էին ՀՊՄՀ  Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարազդատ Վարդազարյանն ու  ԳՊՀ Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Անուշ Դավթյանը:

Բանախոսները ներկայացրին կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հետ կապված փոփոխությունները, մանրամասնեցին նոր ընդգրկված թեմաներով դասախոսությունները, կատարեցին գործնական առաջադրանքներ։

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.06.2024)
Դիտումներ: 275 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar