«Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Հունիսի 3-ին և հունիսի 5-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով վերապատրաստման դասընթաց դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ, որը վարել է դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանը:

Վերապատրաստման դասընթացի ամբողջ ընթացքում կարևորվել է հոգեսոցիալական տոկունության բարձրացման վերաբերյալ ուսուցիչների, մասնագետների գիտելիքները, իրավիճակը զգալու, հասկանալու, իրավիճակին համապատասխան գործելու կարողությունը:

Հոգեսոցիալական տոկունության, հոգեսոցիալական աջակցությանն ուղղված աշխատանքները, ծրագրերը դրական են ազդում ինչպես ուսուցչի, այնպես էլ աշակերտների բարեկեցության, արդյունավետ աշխատանքների իրականացման վրա:

Ուսումնական հաստատություններում սովորում են մեծ թվով երեխաներ և հենց հոգեկան զարգացման, անվտանգության, հուզական և ֆիզիկական զարգացման համար ճիշտ ընտրված ծրագրերի միջոցով է հնարավոր դառնում մի շարք խնդիրների կանխարգելումը, հաղթահարումը: Ապահով, դրական ուսումնական միջավայրում մեծանում է երեխաների հետաքրքրությունը շրջակա աշխարհի, ուսման նկատմամբ, բարձրանում է նրանց առաջադիմությունը, ունակ են լինում ապրումակցելու, ունենում են հույզերի և զգացմունքների կառավարման հմտություն՝ հուզական գրագիտություն, ունենում են դրական հաղորդակցություն և այլն:

Վերապատրաստման ծրագրի համար հիմք հանդիսացող ձեռնարկը ստեղծվել է՝ հաշվի առնելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, Հանրակրթության պետական չափորոշիչը:

Վերապատրաստմանը մասնակցել են դպրոցի 9 ուսուցիչներ և 1 ուսուցչի օգնական, ովքեր նույնպես կարևորել են երեխաների տոկունության բարձրացումը, սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում նրանցից յուրաքանչյուրը 1-ական դասարանում աշակերտների հետ 13 հանդիպումների միջոցով փորձելու են աշխատել հետևյալ մոդուլներով՝

  • Ինքնորոշում (մոդուլ 1)
  • սոցիալ-հուզական զարգացում (մոդուլ 2)
  • հույզերի և զգացմունքների կառավարում (մոդուլ 3)
  • փոխհարաբերություններ և հաղորդակցում (մոդուլ 4)
  • դպրոցը որպես սոցիալ հուզական ուսումնառության միջավայր (մոդուլ 5):

    

  

    

  ​​​​​​​

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.06.2024)
Դիտումներ: 327 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar