Գորիսում տեղի ունեցած համայնքային վազքի մարաթոնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները զբաղեցրին 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը

Հունիսի 22-ին Գորիսի Գր. Տաթևացու հրապարակում տեղի է ունեցավ համայնքային վազքի մարաթոն՝ «Բարի սիրտ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Մարաթոնին մասնակցեցին 12-17 տարեկան պատանիներ և աղջիկներ:  Նախքան մրցույթը սկսվելը մասնակիցները կատարեցին ընդհանուր զարգացնող վարժություններ՝ նախավարժանք, որը անցկացվեց  մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Աննա Աբգարյանի կողմից։  

Մարաթոնին մեր դպրոցի սաներն ակտիվ մասնակցություն ունեցան և զբաղեցրին հետևյալ հորիզոնականները՝

  • 12-14 տարեկանների մրցապայքարում՝ 2-րդ հորիզոնական՝ Մարի Լալայան, 7-րդ «Գ» դասարան
  • 2-րդ հորիզոնական՝ Թալթուղյան Զավեն, 9-րդ «Գ» դասարան 
  • 15-17 տարեկանների մրցապայքարում՝ 
  • 1-ին հորիզոնական՝ Քոչարյան Ստելլա, 9-րդ «Ա» դասարան
  • 3-րդ հորիզոնական՝ Հովսեփյան Արշակ, 9-րդ «Ա» դասարան։ 

  

  

  

Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։

Մարաթոնը երիտասարդների համար հնարավորություն է՝ ցուցադրելու մարզական ներուժը և ներգրավվելու համայնքային կյանքում:

Վազքի մարաթոնին զուգահեռ անցկացվեցին նաև միջոցառումներ, այդ թվում՝ մեր դպրոցի «Սպորտլանդիա 2024» հաղթողներին շնորհավորեցին, շնորհակալություն հայտնեցին հաղթանակների համար և դպրոցին նվիրեցին բասկետբոլի սպորտային հագուստներ, գնդակ և թենիսի ռակետներ։

    

Միջոցառման ընթացքում 6-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Միլենա Մելքումյանն ամփոփեց սպորտային միջոցառումներին իր մասնակցության վերջին տարին, կիսվեց տպավորություններով և շնորհակալություն հայտնեց իր մարզիչներին՝ Աննա Աբգարյանին ու Ռոբերտ Արզումանյանին՝ իրենց արդարության և ազնվության ջատագով դարձնելու համար: Միլենան ելույթն ավարտեց արդեն կարգախոս դարձած սկզբումքով՝ «Եթե հաղթանակ, միայն արդարությամբ»:

Միջոցառման նպատակն էր խթանել սպորտի մասսայականացումն ու արմատավորումը Գորիս համայնքում, ինչպես նաև նպաստել առողջ ապրելակերպի և միջավայրի ձևավորմանը: Այն միտված է քաջալերելու մեր երիտասարդ սերնդին՝ դառնալու ակտիվ և առողջ հասարակության անդամներ: 

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիննական դպրոցը շնորհակալություն է հայտնում «Բարի սիրտ» հիմնադրամին, համայնքում սպորտին նոր շունչ հաղորդելու համար:

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.06.2024)
Դիտումներ: 347 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar