Գորիսի Իմփաքթ Հաբ Սյունիքում մեկնակել են «Զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագրի» հանդիպումները, որոնց շրջանակում իրենց հմտություններն են զարգացնում Արցախից տեղանվածները: «Զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագրի» շրջանակում Իմփաքթ Հաբ Սյունիքում իրականացվող վերապատրաստման մոդուլների մի մասը, մասնավորապես, «Թվային գործիքներ և հմտություններ», «Ինքնակենսագրական», «Էլեկտրոնային հաղորդակցություն», «Ինչպես փնտրել և գտնել աշխատանք», «Ուղեկցող և շարժառիթային նամակներ», «Աշխատանքային հարցազրույց» մոդուլները ներկայացնում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանը:
Արդեն մայիս ամսից Գորիս քաղաքում ակտիվորեն մեկնարկել են դասընթացները 25 արցախցիների հետ, որոնք բնակություն են հաստատել Սյունիքի մարզի տարբեր համայնքներում: Դասընթացներն իրականացվում են ամեն շաբաթ` զուգահեռաբար ձեռնարկատիրության և զբաղվածության ուղղություններով: Դասընթացի նպատակն է սոցիալական ներառման և տնտեսական զորացման աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված անձանց: Ծրագիրն իրականացվում է Իմփաքթ Հաբ Սյունիքի, Իմփաքթ Հաբ Երևանի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ Ֆոնդասիոն դը Ֆրանսի ֆինանսավորմամբ։
| |
| |
Դիտումներ: 251 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |