Շահանե Գյուրջյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի՝ Գերցենի անվան մանկավարժական համալսարանում իրականացված վերպատրասման դասընթացին

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի՝ Գերցենի անվան մանկավարժական համալսարանում իրականացված «Современный русский язык и методика преподавания РКИ» թեմայով մասնագիտական վերպատրասման դասընթացին։

2024 թվականի հունիսի 23-27-ը Սանկտ Պետերբուրգի՝ Գերցենի անվան մանկավարժական համալսարանը կազմակերպել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ «Современный русский язык и методика преподавания РКИ»: Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից ընտրված 12 ուսուցիչներ հրավիրվել էին մասնակցելու վերապատրաստմանը։ Սյունիքի մարզը ներկայացրել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը։

Վերապատրաստման դասընթացների հետ մեկտեղ մասնակիցները ճանաչողական այցեր են կատարել Մ. Բ. Պիլդեսի անվան թիվ 56 գիմնազիա, Մ. Տ. Լորիս-Մելիկովի անվան թիվ 259 միջնակարգ դպրոց, Լազարյանների անվան ուսումնադաստիարակչական կենտրոն։ 

Վերապատրաստման մասնակիցներն այցելել են Սանկտ Պետերբուրգի հայտնի տեսարժան վայրերը՝ Ա. Ս. Պուշկինի տուն-թանգարան, պատմական Իմպերիալ Տալեոն հյուրանոց, որը գտնվում է 18-րդ դարի պատմական դղյակում, Էրմիտաժ, Միխայլովսկու անվան թատրոն։ 

Դասընթացի վերջում մասնակիցները ստացել են հավաստագրեր։

  

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.06.2024)
Դիտումներ: 256 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar