Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները ստացան ավարտական վկայականները

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա 74 շրջանավարտների համար հուլիսի 4-ը առանձնահատուկ կարևոր ու նշանակալից օրերից մեկն էր. նրանք ստացան իրենց ավարտական վկայականները։

Ներկաներին ողջունեց դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանը, շնորհավորեց աշակերտներին՝ իրենց կրթական գործունեության արդյունքների ամփոփման կապակցությամբ, ինչպես նաև կարևորեց նախ լավ մարդ մնալու հանգամանքը, ապա նկատեց, որ կյանքի նոր փուլում պետք է տեսակը չկորցնել և քայլել առաջ։

Ներկաները շնորհավորեցին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանի աշակերտ Արտակ Աղաբեկյանին, որը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 45 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր։

Հավելենք, որ 2023-2024 ուսումնական տարում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ավարտել է 74 շրջանավարտ, որից 18-ը ստացել են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական։

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.07.2024)
Դիտումներ: 456 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar