Դպրոցի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը՝ «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի վերապատրաս

Հունիսի 4-ից Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է անգլերենի խոսակցական հմտությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացը Սյունիքի մարզի 16-35 տարեկան երիտասարդների համար: Իսկ հուլիսի 9-ից՝ ընդհանուր անգլերենի (A2) ուսումնական աշխատանքները՝ առկա ձեւաչափով։

Դասընթացները վարում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը:

Նախքան բուն դասընթացի մեկնարկը, ծրագրի աշխատանքային թիմն անցկացրել է նախաթեստ՝ պարզելու երիտասարդների՝ անգլերենի իմացության մակարդակը, և ստացված արդյունքների հիման վրա ձևավորվել Է մեկ խումբ՝ նախատեսված A1 մակարդակի նախնական իմացությամբ 16-35 տարեկան երիտասարդների համար։

Դասընթացներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության համատեքստում' «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի շրջանակում:

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.07.2024)
Դիտումներ: 274 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar