Տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված Մեդիագրագիտության ամառային դպրոցին

Հուլիսի 8-12-ը Աղվերանում տեղի է ունեցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված Մեդիագրագիտության ամառային դպրոցը, որը նախատեսված էր ուսուցիչների և դասավանդողների համար։ Ամառային դպրոցին մասնակցել է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանը։

Հնգօրյա ամառային դպրոցի օրակարգը բավականին հագեցած էր և՛ տեսական, և՛ գործնական աշխատանքներով։ Նպատակն էր՝ պատրաստել մեդիագրագիտության մասնագետների խումբ, որի անդամները հետաքրքրված են մասնակցելու ուսուցիչների և դասավանդողների հետագա վերապատրաստումներին՝ որպես դասընթացավար, ինքնուրույն նախաձեռնելու և անցկացնելու նման վերապատարաստումներ Երևանում ու մարզերում:

Ուսումնասիրված թեմաներն են.

  • Քննադատական մտածողությունը և կրթությունը
  • Աշխարհի սրճարան։ Մեդիագրագիտության խնդիրները
  • Քարտեզագրում. պահանջներ, հնարավորություններ և կարիքներ, նպատակահարմարություն
  • Մեդիագրագիտություն և մանկավարժություն. ներառում, խաղաֆիկացում
  • Թվային գրագիտություն և անվտանգություն
  • Աշխատանք աղբյուրների հետ․ փաստերի ստուգում
  • ՄԻԳ-աթոն. գործնական գաղափարներ, կատարելագործում և ծրագրեր ապագայի համար
  • Անձնական տվյալների պաշտպանություն և օրենսդրություն։

    

    

    

    

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.07.2024)
Դիտումներ: 225 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar