Ամփոփվել են «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները, որի արդյունքներով «Թվային հմտությունների զարգացում» նախաձեռնության կողմից ներկայացված «Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում» ծրագիրը հաղթող է ճանաչվել:
Ծրագրի շրջանակում Գորիս համայնքի 12-16 տարեկան դպրոցականների համար կկազմակերպվեն դասընթացներ՝ հետևյալ թեմաներով.
- Մեդիագրագիտություն
- Թվային անվտանգություն
- Փաստերի ստուգում, պաշտպանվածություն ապատեղեկատվությունից
- Համացանցային հիգիենա
- Ֆինանսական ծուղակներ
- Էլեկտրոնային հաղորդակցություն
Նախատեսվում է նաև ամփոփիչ վարպետության դաս, որը կվարի հրավիրյալ փորձագետը, և մասնակիցներին կփոխանցի խորացված հմտություններ:
Նախաձեռնող խմբի անդամներն են․
- Օլյա Ղուլյան, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի
- Աննա Աբգարյան, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի
- Մարինե Բաբայան, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի
- Ռուզաննա Խաչատյան, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի։
Ծրագիրն իրականացվելու է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
Ծրագրի մեկնարկի և մասնակցության հայտերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
«Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Թվային հմտությունների զարգացում» նախաձեռնող խումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։
|