ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 14-ի 64-Ն հրամանով փոփոխություն է կատարվել Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգում:
Փոփոխություններն առնչվում են թեմատիկ պլանների ձևանմուշներին, աշխատողների, սովորողների անձնական գործերին, հաստիքացուցակին, ուսումնական պլանին, ավարտական, պետական ավարտական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններին, ինչպես նաև դպրոցներում գործածվող մի շարք այլ փաստաթղթերի:
Կարգով սահմանվել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը.
1. Դասամատյաններ.
2. Աշխատողի անձնական գործ.
3. Սովորողի անձնական գործ.
4. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան.
5. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան.
6. Ավարտական, պետական ավարտական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ.
7. Հաստիքացուցակ.
8. Ուսումնական պլան.
9. Ուսումնական հաստատության, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդների, մեթոդական միավորման նիստերի արձանագրությունների մատյաններ, սովորողի ծնողի և ուսումնական հաստատության միջև կնքվող պայմանագիր.
10. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ.
11. Դասալսումների արդյունքների արձանագրություն.
12. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների տարեկան հաշվետվություններ.
13. Ուսուցիչների բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան.
14. Սովորողների շարժի մատյան.
15. Քաղաքացիական պաշտպանության պլան, աղետների ռիսկի կառավարման պլան, տարհանման պլան, ներքին կարգապահական կանոններ՝ այդ թվում աշխատողների և սովորողների վարքագծի կանոններ, ներքին գնահատման հաշվետվություն.
16. Օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը՝ այստեղ:
|