Խորհրդակցություն և դասընթաց՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախագծային աշխատանքների, արտադասարանական խմբակների իրականացման, ԱՈՒՊ-ների և էլեկտրոնային մատյանի լրացման մասին հարցեր։

Խորհրդակցությանը հաջորդեց դասընթացը, որի ընթացքում Սերգեյ Ավանեսյանն ու «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանը ներկաներին ներկայացրին էլեկտրոնային մատյանում թեմատիկ պլանների լրացման նոր սկզբունքները, պատասխանեցին ուսուցիչների հուզող հարցերին։

Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց հանրայնացնել դպրոցի կողմից մշակված ձևանմուշի հիման վրա ուսուցիչների կողմից կազմված թեմատիկ պլանները, որն օգնություն կլինի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին։ Սերգեյ Ավանեսյանը նշեց, որ այդ նպատակով դպրոցի կայքում հասանելի կլինի «Թեմատիկ պլաններ» բաժինը, որտեղ կտեղադրվեն 1-9-րդ դասարանների բոլոր առարկաների թեմատիկ պլանները։

  

            

 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.09.2024)
Դիտումներ: 424 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar