Սեպտեմբերի 24-ին Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ուսուցչի մասնագիտական զարգացումը որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական հանրապետական համաժողովի մարզային փուլը: Համաժողովում որպես զեկուցողներ հանդես եկան «Հանրակրթական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսման» մրցույթի շրջանակում ամսվա լավագույն ճանաչված հանրակրթական դպրոցների տնօրենները, տեղակալներն ու ուսուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանը, որն իր խոսքում ողջունեց ներկաներին, ներկայացրեց համաժողովի աշխատակարգը: Մրցույթի շրջանակում Սյունիքի մարզից լավագույն են ճանաչվել երկու տնօրեն, երկու տնօրենի տեղակալ և երկու ուսուցիչ: Նրանց թվում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, որը մրցույթին մասնակցել է որպես տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ: Համաժողովի ընթացքում մրցույթի հաղթողները հանդես են եկել զեկուցումներով: Սերգեյ Ավանեսյանը հանդես է եկել դասի պլանավորմանը վերաբերող զեկուցումով, այն նշելով որպես ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման կարևոր գործոն: Հավելենք, որ համաժողովն իրականացվելու է 2 փուլով՝ մարզային և հանրապետական:
| |
| |
Դիտումներ: 238 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |