Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական ընդհանուր առաջին ժողովը

Սեպտեմբերի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական ընդհանուր առաջին ժողովը, որին ներկա էին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանն ու ԴԱԿ Արաքսյա Առստամյանը։ 

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին դպրոցում աշակերտական խորհրդի ձևավորմանը, թվակազմին, կանոնադրության և ձևավորման կարգի հաստատմանը, ընտրական հանձնախմբի ձևավորմանը։

Ընդհանուր ժողովի արդյունքներով ձևավորվեց աշակերտական խորհուրդը, ընտրական հանձնախումբը, որոշվեց յուրաքանչյուր դասարանից աշակերտական խորհրդում աշակերտների թիվը։

  

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.09.2024)
Դիտումներ: 384 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar