Սեպտեմբերի 27-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Շտապ օգնություն, գործողություններ և խնամք» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին դպրոցի աշխատակիցները: Վերապատրաստումն իրականացրեց «Սանտե Արմենի» (Santé Arménie) Ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի Սյունիքի մարզի համակարգող և շտապ օգնության թիմի հրահանգիչ Հակոբ Խաչյանը։ Դասընթացավարը ներկայացրեց տարբեր իրավիճակներում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու կանոնները, որոնք էլ հետագայում կիրառվեցին գործնական վարժություններում։ Վերապատրաստման ընթացքում կիրառվեցին հատուկ սարքավորումներ, մանեկեններ: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ: Վերապատրաստումն իրականացվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի համագործակցությամբ:
| |
| |
Դիտումներ: 278 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |