Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ողջ անձնակազմի շնորհավորանքը՝ Գորիսի պետական քոլեջի հոբելյանական 100-ամյակի առթիվ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է Գորիսի պետական քոլեջի հոբելյանական 100-ամյակի առթիվ։

Փառահեղ ուղի է կերտել կրթօջախը իր գոյության ողջ ընթացքում, բազում հեղինակավոր մանկավարժներ ուսուցչի մկրտությունն այստեղ են ստացել՝ կոչվելով բարձր ու վեհ առաքելության։ 

Այսօր էլ քոլեջի ճանաչումը դուրս է տարածաշրջանի սահմաններից. այն համարվում է բացառիկ կրթօջախներից, որ ակտիվորեն արձագանքում է արդի նորարարական նախաձեռնություններին թե’ կրթական ծրագրերի, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝ իրականացնելով կրթական հմուտ ռազմավարություն՝ բարձր որակական ցուցանիշներով։

Ուսումնական գործընթացի ներդաշնակ կազմակերպման երաշխիքը քոլեջի՝ տարածաշրջանի դպրոցների հետ կուռ համագործակցությունն է, ուսանողների կրթադաստիարակչական որակների ճիշտ ձևավորումը։

Քոլեջի աշխատակազմին մաղթում ենք կամք և տոկունություն չափազանց պատասխանատու առաքելություն իրագործելու ճանապարհին։

Շարունակե՛ք առաջնորդել ձեր սաներին դեպի գիտության և համամարդկային արժեքների նոր բարձունքներ։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.10.2024)
Դիտումներ: 207 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar