Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույնները 2024» մրցույթում
|
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: Հաղթող ճանաչված անձինք Ուսուցչի միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին, կխրախուսվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով: Հաղթողների թվում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, որը մրցույթին մասնակցել է որպես տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ և հավաքել հաղթողների մեջ առավելագույն 91․44 միավորը։ | |
|
| |
| Դիտումներ: 520 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

