Հոկտեմբերի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն, որին նախորդել էր շուրջ երկու շաբաթ տևած քարոզարշավը։ Այն իրականացվեց «Երիտասարդներն հանուն զարգացման» հիմնադրամի կողմից իրականացվող «Աշակերտական խորհրդի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում՝ դպրոցի ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանի և ԴԱԿ Արաքսյա Առստամյանի աջակցությամբ, որին մասնակցություն ունեցան դպրոցի՝ ընտրելու իրավունք ունեցող (6-9-րդ դասարանների աշակերտներ) 282 աշակերտներից 255-ը։ Աշակերտական խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել էր յոթ թեկնածու՝ 1. Մալունց Գարրի Արայիկի, 9-րդ դասարան Աշակերտական խորհրդի նախագահի ընտրության աշխատանքները համակարգում էր ընտրական հանձնախումբը՝ կազմված յուրաքանչյուր դասարանի մեկական անդամներից։ Ընտրական հանձնախումբը բաժանել է 255 քվեաթերթիկ, որից 255–ը քվեարկության ավարտին առկա էր քվեատուփում։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1․ Մալունց Գարրի Արայիկի - 7 ձայն Դեմ եմ բոլորին - 0 ձայն։ Անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ։ Դեմ եմ բոլորին՝ 0 քվեաթերթիկ: Ընտրությունների արդյունքում 9-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Կատրին Կարապետյանն ընտրվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ։
| |
| |
Դիտումներ: 298 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |