Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության և նախագծային աշխատանքներ իրականացնելու համար Սյունիքի մարզպետի շնորհակալագրով է պարգևատրվել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը։ Ուսուցչի մասնագիտական տոնին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Կապանի երկրագիտական թանգարանում․ այն իր մեջ խորհուրդ ուներ՝ համահունչ քայլել հայտարարված «Մշակութային կրթության տարվան»։ Մարզի այլ համայնքներից ժամանած ուսուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրությանը՝ տնօրեն Ալյոշա Հայրապետյանի ներկայացմամբ։
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական դասարանների դասվար Կարինե Պողոսյանը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ ի գնահատանք կրթության ոլորտում ունեցած երկարամյա անձնվեր աշխատանքի։ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումը հնարավորություն տվեց արժևորել մանկավարժների աշխատանքը: Գորիսի մշակույթի տունը վերածվեց յուրահատուկ հարթակի, որտեղ հանդիպեցին տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ ուսուցիչներ և աշակերտներ: | |
| |
Դիտումներ: 219 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |