Մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցները

Հոկտեմբերի 10-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցները մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին:

Քոլեջի աշխատակիցները դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին ներկայացրին քոլեջում ներդրված մասնագիտությունները, նախնական և միջին մասնագիտական կրթության ընձեռած հնարավորությունները, առավելությունները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակում, լինել Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան տեղում ծանոթանալու քոլեջի ընձեռած հնարավորություններին:

  
    
  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.10.2024)
Դիտումներ: 193 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar