|
Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Սուրբ Տրդատին և հայրենիքի համար նահատակված զինվորներին: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ մարզերից, Երևանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից ժամանած 2010-2015 թվականներին ծնված պատանի ըմբիշները։ Մրցաշարին մասնակցում էին նաև Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշներ Աշոտ Աթաբեկյանն ու Արտյոմ Հովսեփյանը, որոնք Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն են: Աշոտ Աթաբեկյանն իր քաշային կարգում լարված և համառ պայքարում զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականն ու արժանացավ արծաթե մեդալի: Արտյոմ Հովսեփյանն իր քաշային կարգում նույնպես անցկացրեց համառ գոտեմարտեր և զբաղեցրեց պատվավոր երրորդ հորիզոնականն ու արժանացավ բրոնզե մեդալի։ | |
|
| |
| Դիտումներ: 358 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

