Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանի աշակերտներն այցելեցին Հին Գորիս

Հոկտեմբերի 8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանի աշակերտները, դասղեկ Մերի Մկրտչյանի, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանի և ծնողների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին դեպի Գորիս գյուղի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցի: Աշակերտները ծանոթացան եկեղեցու պատմությանը, որը կառուցվել է 1776 թվականին, հեղինակը Գորիսի մելիք Օհանն էր:

Աշակերտներն այցելեցին նաև Հին Գորիսի ժայռափոր թատրոն՝ ամֆիթատրոն, որը համարվում է Հայաստանի պատմական և բնական ժառանգության կարևոր մաս և հիացնում իր գեղեցկությամբ ու պատմական նշանակությամբ:

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.10.2024)
Դիտումներ: 231 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar