Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանի ինտեգրված դասը՝ Գորիսի մանկական գրադարանում

Փոքրիկ բախշյանականների առաջին այցը մանկական գրադարան։

Հոկտեմբերի 2-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանի աշակերտները, դասվար Ռիտա Շալունցի ուղեկցությամբ այցելել են Գորիսի մանկական գրադարան և, համագործակցության շրջանակներում, ինտեգրված դաս են անցկացրել «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։ «Ով եմ ես» թեմայի շրջանակներում երեխաները ամփոփեցին իրենց սովորածը։ Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց ինքն իրեն, իր դերը շրջակա աշխարհում, քարտերի առաջարկած հարցերի շուրջ կատարեցին քննարկումներ։ «Հույզեր, զգայարաններ» թեմաներից կատարեցին գործնական աշխատանքներ` ստուգելով զգայարանները և մնջախաղով ներկայացնելով հույզերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «People in Need»-ի ու Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ հիմնված մանկական գրադարան-կենտրոնները դարձել են ավելի գրավիչ և հետաքրքիր մատաղ սերնդի համար։ 

Նման համագործակցությունը կարևոր է երեխաներին գրքի և ընթերցանության հետ կապի խթանման համար։

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.10.2024)
Դիտումներ: 218 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar