Հոկտեմբերի 29-ին Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին այցելել Վիեն քաղաքի «République» դպրոցի տնօրեն Գուեն Ֆուրելը, «Table Ronde» և «Michel Servet» դպրոցների ուսուցչուհիներ Բետտի Ռուվիերն ու Վիրջինի Բիոտը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանն ու Ֆրանսիայից ժամանած հյուրերը ներկա գտնվեցին «Ֆրանսերեն» առարկայի դասերին։ «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը 4-րդ «Ա» դասարանի աշակերտների հետ անդրադարձավ տարվա եղանակներին, վերջիններս երգեցին և էլեկտրոնային գրատախտակի միջոցով կատարեցին վարժություններ։ Ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը 7-րդ «Գ» դասարանի աշակերտների հետ անդրադարձավ Ֆրանսիայի մեծ քաղաքներին, գետերին և տեսարժան վայրերին, իսկ վերջում՝ էլեկտրոնային գրատախտակի միջոցով կազմակերպվեց վիկտորինա։
| |
| |
Դիտումներ: 235 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |