Նոյեմբերի 6-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցի և տնօրենի տեղակալ Վարդիթեր Գրիգորյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են ԱՈւՊ-ները, արձանագրությունները, ինչպես նաև դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի, ԱՈւՊ-ներ լրացնող ուսուցիչների, Ներառական կրթության բաժնի աշխատակիցների՝ հատուկ մանկավարժի ու ուսուցչի օգնականների, ԿԱՊԿՈւ աշակերտների ծնողների հետ քննարկվել են ընթացիկ հարցեր: Հերմինե Շալունցը շնորհակալություն է հայտնել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմին՝ ներառական կրթության ոլորտում իրականացված աշխատանքի համար, շեշտել, որ դպրոցում աշխատանքներն իրականացվում են շատ բարձր մակարդակով։ Շալունցն ընդգծել է նաև օրերս Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքներով արձանագրված արդյունքները, հավելել, որ կենտրոնի աշխատակիցները նույնպես իրենց գոհունակությունն են հայտնել դպրոցում ներառական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքներից։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը կարևորում է ԳՏՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերը, որոնք օգնում են ավելի կատերագործել դպրոցի մանկավարժական աշխատողների հմտությունները, կարողությունները համընդհանուր ներառման գործընթացում։
| |
| |
Դիտումներ: 187 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |