Դպրոցի Մ10 և Մ14 թիմերը իրավունք են ստացել մասնակցելու ֆուտբոլի դպրոցականների առաջնության մարզային փուլին

Նոյեմբերի 4-6-ը Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՖՖ կողմից կազմակերպված ֆուտբոլի դպրոցականների առաջնության համայնքային փուլը, որին, երեք տարիքային խմբերում, մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները: Առաջնությանը մասնակցել են նաև Գորիսի թիվ 2, Հարթաշենի, Խոտի, Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցների թիմերը:

Մրցումներն անց են կացվել երեք տարիքային խմբերով՝ Մ10 2014-2016թթ., Մ12 2012-2014թթ., Մ14 2010-2012թթ.։

Մեր դպրոցի սաները ցուցադրել են ակնահաճո, գեղեցիկ և տպավորիչ խաղեր ու արժանիորեն ստացել մրցանակային տեղեր։

Մ10 և Մ14 ծնված երեխաների պայքարում առաջին տեղը գրավել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմերը, իսկ Մ12. ծնված դպրոցականների պայքարում մեր թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Մ10 և Մ14 թիմերը իրավունք են ստացել մասնակցելու մարզային փուլին։

Մեր հաղթական թիմերի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ՝ Աննա Աբգարյանն և Ռոբերտ Արզումանյանը։

Մրցումների նպատակնէ նպաստել`

  • Դպրոցական Ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը 
  • Վաղ տարիքիաց դպրոցներում ֆուտբոլ առարկայի մասսայականացմանը և ուսուցման պրոցեսի մակարդակի հետագա բարձրացմանը
  • Հեռանակարային, խոստումնալից, տաղադավոր ֆուտբոլիստներին ի հայտ բերելուն
  • Ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը 
  • Տարբեր տարիքային խմբերի մրցանակակիրներին ի հայտ բերելուն

Շնորհավորում ենք մեր թիմերին և մաղթում հաջողություն հետագա պայքարում։

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.11.2024)
Դիտումներ: 260 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar